Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Դուբայում բացվել Է 3D-տպիչով տպված առաջին շենքը

Դուբայում բացվել Է 3D-տպիչով տպված առաջին շենքը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում (Արաբական Միացյալ Էմիրություններ - ԱՄԷ) բացվել Է առաջին գրասենյակային շենքը, որի բաղկացուցիչ մասերը տպվել են 3D-տպիչով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով բրիտանական մամուլին:

«Սա աշխարհում առաջին շենքն Է, որը «կառուցվել» Է 3D-տպիչով, եւ դա պարզապես շենք չԷ, այն ունի գործող գրասենյակներ եւ անձնակազմ»,- մեջբերում են Մեծ Բրիտանիայի զանգվածային լրատվամիջոցներն ԱՄԷ-ի նախարարների կաբինետի գործերի նախարար Մոհամեդ ալ Գերգավիի խոսքը:  

Նախարարն ասել Է, որ 3D-տպագրությունը կարող Է 50 – 70 տոկոսով կրճատել շինարարության ժամանակը եւ 50 – 80 տոկոսով՝ աշխատանքային ծախսերը:

Աղեղնաձեւ կառուցվածքի ստեղծումը տեւել Է 17 օր եւ նստել 140 հազար դոլար:

Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ների տվյալներով՝ պլանավորվում Է, որ մինչեւ 2030 թվականը Դուբայում 3D-տպիչով կստեղծվի բոլոր շենքերի քառորդ մասը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am