Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Երևանում կտեղադրվի լեգենդար «Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախումբ

Երևանում կտեղադրվի լեգենդար «Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախումբ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու` մայիսի 25-ին գումարված հերթական նիստին հաջորդած արտահերթ նիստում ավագանին քննարկել և հավանություն է տվել Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող՝ «Հրազդան» մարզադաշտի հարակից արևմտյան տարածքում, ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր հռչակված, լեգենդար «Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախումբը տեղադրելու մասին որոշման նախագծին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախմբի հեղինակն է քանդակագործ Վլադիմիր Անտաշյանը։ 

Արտահերթ նիստում ավագանին քննարկել և հաստատել է նաև մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասից դեպի Դավթաշենի 2-րդ թաղամաս տանող ճանապարհի լայնացման և բարեկարգման աշխատանքների ծրագիրը:

Ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կընձեռվի Դավթաշենի 2-րդ թաղամասի վերին հատվածից դեպի Եղվարդի խճուղի և Տիգրան Պետրոսյան փողոց տանող տարածքը դարձնել ժամանակակից չարորոշիչներին համապատասխան ճանապարհային հանգույց: Ճանապարհի լայնացման և բարեկարգման աշխատանքների շրջանակներում նախատեսվում է նաև ինժեներական և ենթակառուցվածքային համակարգերի վերակառուցում:

Ավագանու արտահերթ նիստին հաջորդել է հարց ու պատասխանը, որի շրջանակում Երևանի քաղաքապետն ու աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են ավագանու անդամների հարցերին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am