Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Սերժ 
Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի Միության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Փիթեր Թեշը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա մեր երկրում իր դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում ջանք չի խնայի հետևողականորեն զարգացնելու Հայաստանի և Ավստրալիայի միջև բարեկամական հարաբերությունները: Հաջողություններ մաղթելով դեսպան Թեշին՝ Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանի պետական ատյանները համակողմանի աջակցություն կցուցաբերեն հայ-ավստրալիական կապերի ամրապնդմանն ուղղված դեսպանի գործունեությանը:

Հայ-ավստրալիական հարաբերություններին նոր որակ և բովանդակություն հաղորդելու նպատակով երկուստեք կարևորվել են բարձրաստիճան փոխայցելությունները, տարբեր մակարդակներով կանոնավոր շփումները, այդ թվում՝ միջխորհրդարանական ձևաչափով, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ ու սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տնտեսական հարաբերությունների զարգացումը:

Դեսպան Փիթեր Թեշը դրվատանքով է խոսել Ավստրալիայի մեծաթիվ հայ համայնքի մասին՝ ընդգծելով, որ հայերն իր երկրում լավագույնս ինտեգրվել են հասարակական-քաղաքական կյանքում և իրենց նպաստն են բերում տարբեր ոլորտների զարգացմանը՝ միաժամանակ նպաստելով հայ-ավստրալիական բարեկամության ամրապնդմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am