Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԻՏՁՄ-ն և Ucom-ը շարունակում են ընդունել «Բաց խաղի» մասնակցության հայտեր

ԻՏՁՄ-ն և Ucom-ը շարունակում են ընդունել «Բաց խաղի» մասնակցության հայտեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 6-րդ ամենամյա առաջնության առաջին փուլը տեղի ունեցավ մայիսի 21-ին: Առաջնության մասնակիցները պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներին ներկայացրին իրենց նախագծերը, ապա խորհրդատվություն ստացան իրենց խաղի զարգացման վերաբերյալ: Այս տարի ժյուրիի կազմում ընդգրված են Frismos, Plexonic, Triada, ViViFi, Underwater Apps, X-Tech, UITE, PicsArt, Ucom ընկերությունների մասնագետները: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ucom ընկերության հանրային կապերի ծառայությունից, «Բաց խաղ» առաջնությունն անցկացվում է մինչև 18 և 18-ից բարձր տարիքային խմբերում: Համակարգչային և բջջային խաղերի արտադրութամբ հետաքրքրվող երիտասարդները կարող են մասնակցության հայտ ներկայացնել մինչ երկրորդ փուլի մեկնարկը, որը կտրվի հուլիս ամսին: 

Այս տարի մասնակիցներին հնարավորություն է տրվել բացի ծրագրավորման այլ լեզուներից օգտագործել նաև Աղվես (Scratch) լեզուն: Scratch ծրագրին տիրապետում են ՀՀ ավելի քան 2000 դպրոցականներ, ովքեր դա հաջողութամբ օգտագործում են ռոբոտներ ծրագրավորելիս: 

Նշենք, որ առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 2 մլն դրամ: Կլինեն նաև խրախուսական այլ մրցանակներ, այդ թվում՝ տեխնիկա: «Բաց խաղ» առաջնության պայմանները ներկայացված են www.opengame.am կայքում: 

«Բաց խաղ» առաջնությունը նպատակ ունի ստեղծել Հայաստանում խաղային ինդուստրիայի զարգացման համապատասխան միջավայր, բացահայտել և խրախուսել տեխնոլոգիական ոլորտում ներուժ ունեցող երիտասարներին: Հարկ է նշել, որ խաղերի արտադրությունն այսօր ամբողջ աշխարհում համարվում է տնտեսության ամենազարգացած և եկամտաբեր ոլորտը: 

Համակարգչային և բջջային խաղերի նախագծման «Բաց խաղ» առաջնությունն 2011 թվականից իրականացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Օրանժ Արմենիա ընկերության, իսկ այժմ արդեն «Յուքոմ» ընկերության համատեղ ջանքերով: Արդեն երկու տարի է՝ ինչ մրցույթի գործընկեր է հանդիսանում Huawei ընկերությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am