Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Եգիպտոսի ռազմածովայինները որոշել են կործանված ինքնաթիռի «սև արկղերի» տեղը

Եգիպտոսի ռազմածովայինները որոշել են կործանված ինքնաթիռի «սև արկղերի» տեղը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտական ռազմածովային ուժերը, որոնք մասնակցություն ունեն EgyptAir ավիաընկերության Միջերկրական ծովի տարածքում կորած ինքնաթիռի որոնողական աշխատանքներում, որոշել են «սև արկղերի» տեղը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, այս մասին հաղորդել է ամերիկյան CBS հեռուստաալիքը՝ հղում կատարելով Եգիպտոսի կառավարության աղբյուրին: Ըստ հեռուսաալիքի հաղորդման՝ ներկայում ընթանում են «սև արկղերի» վերականգնման աշխատանքներ, որոնք գտնվում են ծովում՝  նախօրեին ինքնաթիռի ու մարդկանց մասերի հայտնաբերված տեղից ոչ շատ հեռու: 

EgyptAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը կատարում էր Փարիզ- Կահիրե MS804 չվերթը, ռադարներից անհետացել է մայիսի 19-ի վաղ առավոտյան Միջերկրական ծովի վրա Եգիպտոսի օդային տարածքում: Օդանավում եղել են 66 ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am