Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ՆԱՏՕ-ն չի գնա պատերազմի Ուկրաինայի պատճառով, բայց կօգնի նրան պաշտպանել անկախությունը. Վերշբոու

ՆԱՏՕ-ն չի գնա պատերազմի Ուկրաինայի պատճառով, բայց կօգնի նրան պաշտպանել 
անկախությունը. Վերշբոու

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեննարտ Մերիի «Ձևավորելով նոր նորմ» միջազգային կոնֆերանսի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի գնա պատերազմի Ուկրաինայի պատճառով, բայց կօգնի նրան պաշտպանել անկախությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման նախադրյալ է Մինսկի համաձայնագրերի իրականացումը:

«Հնարավոր է, որ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության օրերն արդեն անցել են մեզ համար»,- հայտարարել է Վերշբոուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am