Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Կիևը հայտարարել է ՌԴ-ի և Լուգանսկի սահմանային հատվածում պատի կառուցման աշխատանքների մեկնարկի մասին

Կիևը հայտարարել է ՌԴ-ի և Լուգանսկի սահմանային հատվածում պատի կառուցման 
աշխատանքների մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ,  14  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանի Դաշնութան և Լուգանսկի շրջանի միջև առկա սահմանային հատվածում սկսվել են պատի կառուցման ինժեներատեխնիկական աշխատանքները: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:  Պատի կառուցման մասին «112 Ուկրաինա» հեռուսատաալիքին տված հարցազրույցում տեղեկացրել է  Ուկրաինայի Ժամանակավոր օկուպացված տարածքների հարցերով նախարարի տեղակալ Գեորգի Տուկան: 

«Մոտ 30 րոպե առաջ ես խոսել եմ սահմանապահների հետ և ցանկանում եմ ասել, որ արդեն աշխատանքները սկսվել են: Արդեն ժամանել են համապատասխան մասնագետներից բաղկացած աշխատանքային խմբերը: Այժմ ընթանում է հողային պայմանների ուսումնասիրություն, ինչպես նաև տեխնիկական առաջադրանքների համար նախապատրաստական գործընթաց»,-ասել է Գեորգի Տուկան: Նա հայտարարել է, որ բոլոր օբյեկտները կարող են նախատեսված ժամկետում կառուցված լինել, եթե լինի անհրաժեշտ  ֆինանսավորումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am