Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Մոսկվայում Խովանսկոյե գերեզմանատանը զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Մոսկվայում Խովանսկոյե գերեզմանատանը զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Խովանսկոյե գերեզմանատանը մոտ 150 մարդու մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Հնչած կրակոցների արդյունքում կան վիրավորներ ու տուժածներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է աղբյուրը մայրաքաղաքի իրավապահ մարմիններից:

«Բախումները տեղի են ունենում մի քանի խմբերի միջև, ընդհանուր առմամբ կա մոտ 150 մասնակից: Ավելի ստույգ հայտնի կլինի լրիվ տարածքն արգելափակելուց և կռվի մասնակիցներին ձերբակալելուց հետո»,- հայտնում է գործակալության զրուցակիցը:

Իրավապահ մարմիններում «Ինտերֆաքս»-ի աղբյուրի տեղեկացմամբ՝ ոստիկանությունը օդ է կրակել՝ զանգվածային ծեծկռտուքը դադարեցնելու համար:

Նրա խոսքով՝ ըստ ճշտված տվյալների՝ Կենտրոնական Ասիայից մոտ 150-200 ապօրինի միգրանտների միջև վեճ է առաջացել աշխատատեղերի համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am