Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Մերկելը մայիսի 23-24-ին կայցելի Թուրքիա

Մերկելը մայիսի 23-24-ին կայցելի Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության վարչապետ Անգելա Մերկելը կմասնակցի Ստամբուլում 2016 թվականի մայիսի 23-24-ին անցկացվելիք մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի համաշխարհային գագաթաժողովին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը, ԳԴՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերգը հայտարարել է, որ Մերկելն անձամբ ելույթ կունենա գագաթաժողովում, ինչպես նաեւ կմասնակցի այլ առաջնորդների հետ երկկողմանի բանակցություններում:

Ըստ գերմանական ռադիոկայանի` Զայբերտը նշել է, որ դեռեւս հարցականի տակ է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ Մերկելի հնարավոր հանդիպումը: Թուրքիա այցին Մերկելին կուղեկցեն Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եւ տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարար Հերդ Մյուլլերը:

2016 թվականի ապրիլի 23-ին Մերկելը Եվրախորհրդի ղեկավար Դոլադ Տուսկի եւ Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Թիմերմաննի հետ այցելել էր թուրքական Այնթափ փախստականների հետ կապված ճգնաժամային իրավիճակի գնահատման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am