Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Եվրո-2016-ը գրավիչ թիրախ է ահաբեկիչների համար. Եվրոպոլի ղեկավար

Եվրո-2016-ը գրավիչ թիրախ է ահաբեկիչների համար. Եվրոպոլի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության ոստիկանական գերատեսչությունը` Եվրոպոլը, մտահոգված է Ֆրանսիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ ահաբեկչական սպառնալիքների հնարավորությամբ: Die Welt-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Եվրոպոլի նախագահ Ռոբ Ուեյնրայթը: 2016 թվականի ընթացքում Ֆրանսիայում ձերբակալվել է ահաբեկչության հետ կապ ունեցող ավելի քան 100 մարդ:

«Ես մեծ մտահոգությամբ եմ նայում գալիք Եվրոպայի առաջնությանը: Այն գրավիչ թիրախ է ահաբեկիչների համար: Եվրոպայում մեզ հայտնի են գրեթե հինգ հազար գրոհայիններ, ովքեր միացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը Սիրիայում և Իրաքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ուեյրայթը` ավելացնելով, որ բոլոր պոտենցիալ ահաբեկիչներին շուրջօրյա հետևել հնարավոր չէ: Նրա խոսքով` Եվրոպան դրա համար բավարար ռեսուրսներ չունի, բացի այդ, դա հակասում է ազատ ժողովրդավարության իրենց պատկերացումներին: «Սակայն յուրաքանչյուր ահաբեկիչ, ով հաջողությամբ իրականացնում է ահաբեկչություն, լցնում է համբերության բաժակը»,- ավելացրել է Եվրոպոլի ղեկավարը:

Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հունիսի 10-ից հուլիսի 10-ը` Ֆրանսիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am