Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Քրդերն իրենց վրա են վերցրել Թուրքիայում ռազմական ուղղաթիռի վթարման պատասխանատվությունը

Քրդերն իրենց վրա են վերցրել Թուրքիայում ռազմական ուղղաթիռի վթարման 
պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուրդ աշխարհազորային Ինքնապաշտպանության ժողովրդական ուժերը (HPG) հերքել են  Թուրքիայի Գլխավոր շտաբի հայտարարությունը, թե երկրի արևելքում ռազմական ուղղաթիռի անկումը պայմանավորված էր տեխնիկական խափանումներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ քրդական կողմն իր վրա է վերցրել դրա վթարի պատասխանատվությունը:

«Ուղղաթիռին մենք ենք հարվածներ հասցրել մայիսի 13-ին, առավոտյան 04:30 -ին Հաքարի տարածաշրջանում, քանի որ այն պատկանում է թուրքական գաղութային զորքերին և գործողություններ է իրականացնում քուրդ ժողովրդի դեմ»,- նշվում է HPG-ի հաղորդագրության մեջ:

HPG նաև նշում է, որ վթարի արդյունքում «մի քանի զինվորներ սպանվել և վիրավորվել են», իսկ քուրդ զինյալներին «հաջողվել է առգրավել զենքը»:

Ուրբաթ օրը Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ Kobra ուղղաթիռը, որը Չուքուրջայի տարածաշրջանում՝ Հաքարի նահանգում, մասնակցել է հակաահաբեկչական գործողություններին, վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության հետևանքով: Երկու օդաչուները զոհվել են: Ընթանում են վթարի  հետաքննական աշխատանքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am