Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Լեհաստանում մեքենավարը, վտանգելով կյանքը, փրկել Է գնացքի ուղեւորներին

Լեհաստանում մեքենավարը, վտանգելով կյանքը, փրկել Է գնացքի ուղեւորներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում մեքենավարը, երկաթգծի վրա բեռնատար տեսնելով եւ հասկանալով, որ չի հաջողվելու խուսափել բախումից, դուրս Է նետվել խցիկից, որպեսզի զգուշացնի վագոններում գտնվող մարդկանց: Նա վազքով անցել Է գնացքակազմով եւ գոռացել, որ մարդիկ անհապաղ պառկեն հատակին եւ դեմքները շրջեն պատուհաններից: Վախեցած մարդիկ կատարել են նրա հրահանգները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Life-ին:

Մեքենավարի գործողություններն օգնել են խուսափել զոհերից եւ տուժածների ծանր վնասվածքներից: Այդ պահին գնացքն ընթանում Էր ժամում մոտավորապես 60 կիլոմետր արագությամբ:

Տեղի ունեցածը նկարահանել են շարժակազմի տեսախցիկները: Տեսագրության մեջ երեւում Է, թե ինչպես Է մեքենավարը վազում վագոններով՝ ուղեւորներին հրահանգներ տալով: Տեսախցիկը նաեւ նկարահանել Է բեռնատար ավտոմեքենայի հետ գնացքի բախվելու պահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am