Լևոն Մնացականյանը և Անջեյ Կասպշիկը քննարկել են հյուսիսարևելյան ուղղությամբ անցկացվելիք դիտարկման հետ կապված հարցեր
20:36, 10 Մայիս 2016
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը մայիսի 10-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի և մայիսի 11-ին հյուսիսարևելյան ուղղությամբ անցկացվելիք դիտարկման հետ կապված հարցեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում