Լևոն Մնացականյանը և Անջեյ Կասպշիկը քննարկել են հյուսիսարևելյան ուղղությամբ անցկացվելիք դիտարկման հետ կապված հարցեր

20:36, 10 Մայիս, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը մայիսի 10-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի և մայիսի 11-ին հյուսիսարևելյան ուղղությամբ անցկացվելիք դիտարկման հետ կապված հարցեր:

 


© 2009 ARMENPRESS.am