Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ոչ մի զենքով հնարավոր չէ լուծել ԼՂ հակամարտությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Ոչ մի զենքով հնարավոր չէ լուծել ԼՂ հակամարտությունը.  ՀՀ-ում ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, բանակցային սեղանի շուրջ: «Այս հարցում իմ կարծիքն այն է, որ այս հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Ոչ մի զենքով երբեք պետք չէ լուծել այս հակամարտությունը, այն պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ: Այլ ճանապարհ չկա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Պատասխանելով հարցին, որ ներկայում Արցախում լարված իրավիճակ է, իսկ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին` Վոլինկինն ասաց. «Ցույց տվեք փաստաթղթեր, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին»: Լրագրողի դիտարկմանը, որ հայտարարություն է արվել կրկին զենք վաճառելու մասին, դեսպանը ավելացրեց. «Բայց դա չի նշանակում, որ շարունակում է վաճառել»: «Այսինքն`Ռուսաստանն Ադրբեջանին չի վաճառում զենք» լրագրողի հարցին ՌԴ դեսպանը ուղղակի պատասխան չհնչեցրեց, պարզապես ասաց, որ Ռուսաստանը Հայաստանին էլ է զենք վաճառում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am