Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ադրբեջանում երկրի հիմնի հնչեղությամբ հանդիսավոր արարողությամբ բացվել է առաջին հանրային զուգարանը

Ադրբեջանում երկրի հիմնի հնչեղությամբ հանդիսավոր արարողությամբ բացվել է առաջին 
հանրային զուգարանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում մեկ անգամ եւս հիշել են իրենց քոչվոր ինքնությունը: 21-րդ դար մտած աշխարհում Ադրբեջանում է, որ հանրային զուգարանը բացվում է իշխանությունների կողմից կազմակերպված հանդիսավոր արարողությամբ, որի ժամանակ հնչել է նաեւ այդ երկրի հիմնը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իշխանամետ haqqin.az լրատվական կայքը, Ադրբեջանում տեղի է ունեցել առաջին հանրային զուգարանի բացմանը նվիրված հանդիսավոր արարողություն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանակից Բեյլագանի շրջանում Ճապոնիայի կառավարության «Խոտերի արմատները եւ մարդու անվտանգությունը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում շահագործման են հանձնվել երկու միջնակարգ դպրոցների դրսի զուգարանները:

Այդ արտառոց իրադարձության կապակցությամբ ապրիլի 26-ին Ադրբեջանում Ճապոնիայի դեսպան Ցուգուո Տակախաշիի, ուսուցիչների, աշակերտների, ինչպես նաեւ Բեյլագանի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Վագիֆ Աբդուլլաեւի եւ նրա շքախմբի մասնակցությամբ զուգարանների բացման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել:

Վագիֆ Աբդուլլաեւը խորին շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանն իր ազգին նմանօրինակ բացառիկ նվեր մատուցելու համար:

Հետո միջոցառման մասնակիցները կտրել են արտաքնոցների մուտքերի կարմիր ժապավենները: Անհայտ է մնում, թե ճապոնացի դեսպանն առաջինը ում է շնորհ արել օգտվել ադրբեջանական ժողովրդին իրենց արած անգնահատելի ու բացառիկ նվեր-արտաքնոցից: Պարզ չէ նաեւ, թե ինչու այդ բացառիկ իրադարձության կարմիր ժապավենը չի կտրել անձամբ ինքը` Ադրբեջանի առաջնորդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am