Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Թուրքիայի «Նոր Զարթոնք» նախաձեռնությունը դատապարտել է Գարո Փայլանի դեմ իրականացված հարձակումը

 Թուրքիայի «Նոր Զարթոնք» նախաձեռնությունը դատապարտել է Գարո Փայլանի դեմ 
իրականացված հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հայերի կողմից ստեղծված «Նոր Զարթոնք» նախաձեռնությունը խստորեն դատապարտել է երկրի իշխանությունների կողմից քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) մի շարք անդամ պատգամավորներին և մասնավորապես հայ պատգամավոր Գարո Փայլանին թիրախավորման նոր դրսևորումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս կապակցությամբ նախաձեռնությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ Գարոն և մյուս պատգամավորները միայնակ չեն:

«Արդարություն և զարգացում» կուսակցությունը (խմբ.-Թուրքիայի իշխող կուսակցությունն է), անհանգստանալով ժողովուրդների համատեղ պայքարից և գործունեությունից, այս անգամ ԺԴԿ-ից թիրախավորել է մի հայի` Գարո Փայլանին: Քուրդ ժողովրդին և նրանց պայքարը մշտապես մեկուսացնել ցանկացող ԱԶԿ-ական իշխանությունը կրկին մեջլիսի է բերել այս քաղաքականությունը` ի ցույց դնելով իր խտրական և ռասիստ էությունը: Թող իմանան, որ Գարո Փայլանը և մյուս ԺԴԿ-ականները միայնակ չեն: Նրանք մեր ժողովրդից ընտրված ներկայացուցիչներն են: Նման քաղաքականությունը դատապարտված է անհաջողության»,- նշել են «Նոր Զարթոնք»-ի ներկայացուցիչները: 

Նրանք հայտարարել են, որ դատապարտում են Գարոյի նկատմամբ իրականացված ծրագրավորված և գիտակցված հարձակումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am