Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԱԺ-ում մեկնարկել է Սեյրան Օհանյանի փակ հանդիպումը պատգամավորների հետ

ԱԺ-ում մեկնարկել է Սեյրան Օհանյանի փակ հանդիպումը պատգամավորների հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փակ հանդիպումը պատգամավորների հետ: Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը պատգամավորներին կներկայացնի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպմանը մասնակցում են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը և Էդմոն Մարուքյանը և այլն:

ՀՀ պաշտպանության նախարարի հետ փակ հանդիպում կազմակերպելու առաջարկով ԱԺ ղեկավարությանը դիմել էին ընդդիմադիր պատգամավորներ Լևոն Զուրաբյանը և Հրանտ Բագրատյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am