Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ֆինլանդիայի նախագահ Նինիստյոն անվերապահ աջակցում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ջանքերին

Ֆինլանդիայի նախագահ Նինիստյոն  անվերապահ աջակցում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ 
կարգավորման ջանքերին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հելսինկիում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին մայիսի 3-ին ընդունել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը Ֆինլանդիայի Նախագահին է փոխանցել ՀՀ Նախագահի բարեմաղթանքներն ու ողջույնները և վերահաստատեց Երևան այցելելու հրավերը։ Նախարար Նալբանդյանը նախագահ Նինիստյոյին ներկայացրել է Հելսինկի այցելության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ընդգծել, որ Հայաստանը ցանկանում է առավել խորացնել և ամրապնդել Ֆինլանդիայի հետ բազմաոլորտ փոխգործակցությունը։

Քննարկվել են մի շարք բնագավառներում համագործակցության ամրապնդման հետ կապված հարցեր, շեշտվել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը: Երկուստեք ընդգծվել է տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման համար առկա մեծ ներուժը, գործարար կապերի խթանման կարևորությունը:

Էդվարդ Նալբանդյանը Ֆինլանդիայի Նախագահին ներկայացրել է Ադրբեջանի` Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և տեղեկացրել իրադրության կայունացման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի մասին։

Նախագահ Նինիստյոն, Ֆինլանդիայի անվերապահ աջակցությունը հայտնելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ջանքերին, ընդգծել է, որ խնդրի լուծմանը պետք է հասնել միայն բանակցային ճանապարհով։

Հանդիպմանն անդրադարձ է արվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք հրատապ միջազգային խնդիրների՝ մերձավորարևելյան զարգացումների, դրանց հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի, ուկրաինական ճգնաժամի շուրջ։

Ֆինլանդիայի Նախագահը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Հայաստանի Նախագահին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am