Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՀՀ Նախագահը կարևորել է որպես ՀԱՊԿ անդամ երկրներ՝ Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների զարգացումը

 ՀՀ Նախագահը կարևորել է որպես ՀԱՊԿ անդամ երկրներ՝ Հայաստանի և Տաջիկստանի միջև 
հարաբերությունների զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին մայիսի 3-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իմոմուդդին Սատտորովը (նստավայրը՝ Մոսկվա):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Սատտորովը Հայաստանում իր դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում կներդնի ողջ կարողություններն ու փորձը՝ նպաստելու Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների խորացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը:

ՀՀ Նախագահը և Տաջիկստանի դեսպանն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակում ևս փոխգործակցության ակտիվացմանը: Հանրապետության Նախագահը կարևորել է որպես ՀԱՊԿ անդամ երկրներ՝ Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների զարգացումը՝ հիմնված Կազմակերպության ընդհանուր նպատակների և անդամ-երկրների կողմից ընդունված սկզբունքների վրա:

Զրուցակիցները քննարկել են քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ միջպետական հարաբերությունները զարգացնելու ներուժն ու հնարավորությունները:

Տաջիկստանի դեսպանը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ ի շահ հայ-տաջիկական կապերի ամրապնդման ու խորացման, այդ նպատակով կարևորելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, որի ուղղությամբ, ըստ նրա, արդեն ակտիվ աշխատանք է իրականացվում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am