Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Բրազիլիան ԼՂ խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով

Բրազիլիան ԼՂ խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և խաղաղ ճանապարհով: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:

«Վերջին շրջանում շփման գծում իրավիճակը լարվեց, բռնություն տեղի ունեցավ, որն ամենևին ուրախալի չէ: Բրազիլիայի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով: Ղարաբաղյան խնդիրը շատ զգայուն է, և այնպես չէ, որ Բրազիլիան կարող է ներառվել այս խնդրի լուծման մեջ»,-ասաց դեսպանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am