Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Կանադայահայերի հոգևոր առաջնորդը երկրի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի փաստերը

Կանադայահայերի հոգևոր առաջնորդը երկրի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի 
ագրեսիայի փաստերը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը հանդիպել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնին: Եպիսոկոպոսը կանադահայերի անունից շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության հարցում սկզբունքային դիրքորոշման համար և բարձր է գնահատել Կանադայի դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d'Armenie-ն, Աբգար Հովակիմյանը Կանադայի ԱԳ նախարարի ուշադրությունն է հրավիրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ուղղությամբ և կոչ արել Ստեֆան Դիոնին՝   դատապարտել Ադրբեջանին՝ 1994-1995 թվականների Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ստորագրած հրադադարի ռեժիմի պահպանման համաձայնագրերը չկատարելու համար:

Եպիսկոպոսը նախարարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների նկատմամբ իրականացված ոճրագործությունների դեպքերը: Նորին գերազանցությունը կարևորել է միջազգային հանրության կողմից  Ադրբեջանին ագրեսոր ճանաչելը և ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համապարփակ և արդար լուծումն Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է: Կանադահայերի հոգևոր առաջնորդը կոչ է արել Կանադայի իշխանություններին՝ ճանաչել Արցախի ժողովրդի ազատ, լեգիտիմ և անկախ ապրելու կամքը:

Հանդիպման ավարտին Աբգար Հովակիմյանը կարևորել է Հայաստանում Կանադայի դեսպանության բացումը և կոչ արել Կանադայի ԱԳ նախարարին՝ պաշտոնական այց կատարել Հայաստան:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am