Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ֆրանսահայերի հոգևոր առաջնորդն Օլանդին է փոխանցել համայնքի մտահոգություններն Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ

Ֆրանսահայերի հոգևոր առաջնորդն Օլանդին է փոխանցել համայնքի մտահոգություններն 
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Վահան Հովհաննեսյանին և նրա քաղաքական հարցերով խորհրդական Արթուր Խանջյանին: Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ Վահան Հովհաննեսյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացրել է Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի գործունեությունը, բարձրացրել ֆրանսահայությանը հուզող հարցեր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, եպիսկոպոսն Օլանդին է փոխանցել ֆրանսահայության ակնկալիքները Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրենքի ընդունման հարցում, հետաքրքրվել այդ ուղղությամբ կատարվող քայլերի մասին և նշել, որ ֆրանսահայերն անհամբերությամբ են սպասում այդ օրենքի ընդունմանը:

Նա նաև Օլանդին է փոխանցել ֆրանսահայերի մտահոգություններն Ադրբեջանի կողմից (Թուրքիայի աջակցությամբ) սանձնազերծված ապրիլյան  պատերազամական գործողությունների շուրջ: Վահան Հովհաննեսյանը խնդրել է Ֆրանսիայի նախագահին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամի, պահանջել Ադրբեջանից հարգել հրադադարի ռեժիմը և ստիպել նրան ընդունել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն՝ ապրելու իրենց պապենական հողերում:     


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am