Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Բակո Սահակյանը «Հայաստան» հիմնադրամի պաշտոնյաների հետ քննարկել է առողջապահական մի շարք ծրագրեր

Բակո Սահակյանը «Հայաստան» հիմնադրամի պաշտոնյաների հետ քննարկել է 
առողջապահական մի շարք ծրագրեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին եւ հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախի առողջապահության ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել  «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերակատարությունը մեր հանրապետության առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում՝ այն համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վառ դրսեւորումներից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար  Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am