Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հալեպում իրավիճակն աղետալի է. ՄԱԿ

Հալեպում իրավիճակն աղետալի է. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գնահատմամբ` Սիրիայի Հալեպ քաղաքում տիրող իրավիճակն «աղետալի» է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, անցած օրվա Սիրիայում անկանոն զինված խմբավորումների կողմից քաղաքը ենթարկվել է ինտենսիվ հրետակոծության, որի թիրախ են դարձել նաև քաղաքացիական կառույցներ, այդ թվում հիվանդանոց:

Ալ-Քուդսում գտնվող «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանը պատկանող հիվանդանոցի հրետակոծության հետևանքով մահացել է առնվազն 27 մարդ, մինչդեռ 30 հոգի էլ մահացել է այլ հարձակումների արդյունքում:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրան նախազգուշացրել է, որ կառավարության և ոչ ջիհադական ընդդիմության միջև փետրվարի 27-ին հաստատված հրադադարը «գրեթե մահացել է»:

Ապրիլի 25-ին Հակեպի Սուլեյմանիե թաղամասի հրետակոծության հետևանքով մահացել էր երկու հայ: 


Լուսանկարը` AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am