ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը խորը տարաձայնություններ ունեն, Խորհուրդը չվերացրեց դրանք. Ստոլտենբերգ
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը խորը տարաձայնություններ ունեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի՝ Բրյուսելում կայացած նիստի արդյունքները:
«Մենք խորը տարաձայնություններ ունենք, եւ այսօրվա նիստը չվերացրեց դրանք»,-ասել Է նա:
Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստը պլանավորվածից երկու ժամ ավելի Է տեւել, որովհետեւ բանավեճն անկեղծ Էր եւ լուրջ: Դաշինքի գլխավոր քարտուղարը հայտարարել Է, որ ապագայում նիստերը կշարունակվեն:
«Մենք դադարեցրել են քաղաքական համագործակցությունը, բայց Խորհրդի աշխատանքը չի ընդհատվել: Նիստերը կշարունակվեն»,-ասել Է նա:
Ընդսմին Ստոլտենբերգը նշել Է, որ Խորհրդի նիստի անցկացումը չի նշանակում կողմերի վերադարձը սովորական ռեժիմով աշխատանքին: «Բայց դա չի նշանակում, որ մենք վերադառնում ենք սովորական ռեժիմով աշխատանքին»,-ասել Է նա:
ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի շահերից Է բխում երկխոսության համար կապուղիների պահպանումը, ընդգծել Է դաշինքի գլխավոր քարտուղարը:
«Մեր ընդհանուր շահերից Է բխում երկխոսության համար կապուղիները բաց պահելը»,-հայտարարել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում