Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Բրյուսելում բացվել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի՝ երկու տարվա ընթացքում առաջին նիստը

Բրյուսելում բացվել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի՝ երկու տարվա ընթացքում առաջին նիստը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում բացվել Է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի՝ վերջին գրեթե երկու տարվա ընթացքում առաջին նիստը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նիստը գումարվել Է դաշինքի նախաձեռնությամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի նախագահությամբ: Նիստում Ռուսաստանը ներկայացնում Է ՆԱՏՕ-ին առընթեր մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն: Խորհրդի նիստն ընթանում Է սովորական կազմով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր 28 պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների մասնակցությամբ:

«Նիստի արդյունքների վերաբերյալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես կգա ամփոփիչ հայտարարությամբ»,-ավելի վաղ հայտնել Է դաշինքի մամուլի ծառայությունը:

Նիստի օրակարգում ընդգրկված Է երեք հիմնական հարց՝ Ուկրաինան, Աֆղանստանը եւ Եվրոպայի անվտանգության խնդիրները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am