Արցախ

Փիթեր Բալաքյանն արժանացել է Պուլիցերյան մրցանակի

2 րոպեի ընթերցում

Փիթեր Բալաքյանն արժանացել է Պուլիցերյան մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ գրող, բանաստեղծ Փիթեր Բալաքյանն արժանացել է 2016 թվականի Պուլիցերյան մրցանակի պոեզիայի բնագավառում:

«Պոեզիայի անվանակարգում մրցանակը հանձնվում է Փիթեր Բալաքյանի Ozone Journal գրքին` վտանգների ու անորոշությունների գլոբալ դարում կորուստների և ողբերգությունների ականատեսը դարձած պոեմների հավաքածուի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարել է Պուլիցերյան մրցանակաբաշխության ադմինիստրատոր Մայք Փրայդը:

Բալաքյանի Ozone Journal պոեմների գիրքը հրատարակվել է Չիկագոյի համալսարանի կողմից: Գրքի կերպարը հեռուստաընկերության անձնակազմի հետ սիրիական անապատում բացահայտում են Հայոց ցեղասպանության վերապրածների մասունքները` մտքով գնալով դեպի 1980-ականներ` կերտելով Նյու Յորքի իր սեփական պատմությունը, երբ ՁԻԱՀ-ն ու կլիմայական փոփոխությունները դառնում են իր անձնական պայքարի թեման:

Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը հումանիտար գիտությունների պրոֆեսոր է Քոլգեյթի համալսարանում: Նա յոթ պոեմների և չորս արձակ գրքերի հեղինակ է, այդ թվում և New York Times-ի բեսթսելեր «Այրվող Տիգրիսը. Հայոց ցեղասպանությունն ու Ամերիկայի պատասխանը» գիրքը, ինչպես նաև «Ճակատագրի սև շունը» գիրքը, որը PEN/Albrand մրցանակի է արժանացել:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում