Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Էկվադորում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 262-ի

Էկվադորում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 262-ի

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկվադորում տեղի ունեցած երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 262-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է երկրի ներքին գործերի փոխնախարար Դիեգո Ֆուենտեսը: Ավելի վաղ հաղորդվել էր 246 զոհվածների մասին: Վիրավորների թիվն առայժմ չի փոփոխվել՝ 2527:

Կոլումբիական Caracol ռադիոյի տվյալներով՝ Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան ապրիլի 17-ի երեկոյան ժամանել է Մանտա քաղաք, որը գտնվում է հարավամերիկյան երկրի՝ երկրաշարժից առավել տուժած գոտում: Այժմ Մանտայում շարունակվում են փրկարարական աշխատանքները:

Առավել տուժած քաղաքների թվում է նաեւ Պեդեռնալեսը, որտեղ ավերվել է շենքերի մինչեւ 80 տոկոսը: Equinoccio ռադիոն հայտնել է, որ տարերքի հարվածից փլվել են բազմահարկ հոյւրանոցներ, ռեստորաններ, բնակելի շենքեր: Ավերվել է նաեւ Պորտովիեխո քաղաքի կենտրոնական շրջանը:

7,8 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներն Էկվադորում գրանցվել են ապրիլի 16-ի երեկոյան: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մուիսնե բնակավայրից 28 կիլոմետր հարավ-արեւելք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 20,2 կմ խորության վրա էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` REUTERS


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am