Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ադրբեջանին միջազգային ատյաններում պատժեու համար բավարար ապացույցներ կան. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանին միջազգային ատյաններում պատժեու համար բավարար ապացույցներ կան. Էդմոն 
Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում իրականացրած ռազմական հանցագործությունների համար միջազգային ատյաններում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար կան բավարար ապացույցներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Ես գիտեմ, որ քրեական գործերի շրջանակներում ապացույցներ հավաքվել և հավաքվում են և գիտեմ, որ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար կան բավարար ապացույցներ: Մնացածն արդեն գործադիր իշխանության գործառույթների շրջանակներում է: Այսինքն, այստեղ խորհրդարանը մեծ հաշվով ոչինչ չի կարող անել: Մենք պարզապես լոբբինգ ենք իրականացնում, որպեսզի այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն»,- նշեց Մարուքյանը:

Արցախում Հայաստանի և Արցախի խորհրդարանների պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ նիստ են անցկացրել, որի ընթացքում փոխանակվել են կարծիքներով և քննարկել են մեխանիզմները, թե ինչ քայլեր են պետք Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: «Ես այդ հանդիպման ժամանակ  մանրամասն ներկայացրել եմ, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր կարելի է անել, իսկ գործողություններն արդեն պետք է կատարվեն գործադիր իշխանության կողմից»,- հավելեց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու բազմաթիվ տարբերակներ ու ուղղություններ կան, որոնք իշխանությունները պետք է քննարկեն ու որոշում կայացնեն, թե որն է ամենահարմար տարբերակը:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի սկզբին Ադրբեջանի զինուժը լայնածավալ ռազմական գործողություններ էր սկսել՝ նպատակ ունենալով ներթափանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք: Չորսօրյա թեժ մարտերի ընթացքում պաշտպանության բանակի ստորաբաժանումներին ի վերջո  հաջողվել է հետ մղել հակառակորդի հարձակումը, իսկ ապրիլի 5-ին Մոսկվայում հրադադարի մասին համաձայնություն են ձեռք բերել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը, ինչից հետո դադարել են լայնածավալ ռազմական գործողությունները: Չորսօրյա մարտերի ընթացքում, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը,  Ադրբեջանի բանակը թիրախավորել էր նաև Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանը՝ ռմբակոծության տակ պահելով մի քանի շրջկենտրոններ ու գյուղեր, թույլ տալով ռազմական հանցագործություններ: Մի քանի օր շարունակ հակառակորդի կրակի տակ է եղել Մարտակերտ քաղաքը, Մարտունի քաղաքի ռմբակոծության հետևանքով մեկ երեխա զոհվել էր, երկուսը վիրավորվել: Ադրբեցանցիները Թալիշ գյուղում դաժանաբար սպանել էին երեք տարեց անձանց, որոնց չէին հասցրել տարհանել գյուղից: Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում կիրառել է նաև արգելված զենքեր, անգամ խոսակցություններ եղան, որ ադրբեջանական բանակի կազմում կռվել են վարձկան իսլամիստներ: Ադրբեջանցիները նաև խոշտանգել են զոհված հայ զինծառայողների մարմինները, ինչը ևս միջազգային մարդասիրական իրավունքների բացահայտ խախտում է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am