Երևանում՝ 11:07,   6 Հունիս 2024

Ուրուգվայում Ադրբեջանի ոճրագործությունները դատապարտող խոշոր ցույց է անցկացվել

Ուրուգվայում Ադրբեջանի ոճրագործությունները դատապարտող խոշոր ցույց է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտևիդեոյի կենտրոնական հրապարակում ապրիլի 13-ին հարյուրավոր հայ և ոչ հայ ցուցարարներ իրենց բողոքն են հայտնել ընդդեմ Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծած ագրեսիայի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ուրոգվահայ համայնքից:

Բողոքի ցույցին մասնակցել են Ուրուգվայի Սենատի անդամ Ռուբեն Մարտինես Ուելմոն, պատգամավոր Դանիել Ռատիոն, մարդու իրավունքների պաշտպան և նախկին փոխարտգործնախարար Բելելա Հերերան, տուրիզմի և երիտասարդության հարցերի նախարար Լիլիան Քեշիշյանը, խորհրդարանի հայ պատգամավորներ Անտոնիո Զուլամյանը, Խոսե Լուիս Սաթճյանը և այլոք: Ցուցարարներն իրենց ձեռքերում պահել են Հայաստանի և Արցախի դրոշները, բացի այդ անցորդներին բաժանվել են կատարվածի մասին իրազեկող թռուցիկներ:

Տեղական շատ լրատվամիջոցներ լայնորեն լուսաբանել են բողոքի ցույցը: Ուրուգվահայ երիտասարդական միությունները Ադրբեջանի ոճրագործությունները խստորեն դատապարտող հայտարարություն են ընթերցել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am