Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հարցը

Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հարցը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հարցը: Եվրախորհրդարանի պաշտոնական կայքի համաձայն` ապրիլի 12-ի օրակարգում ներառված է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:  

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը, ապրիլի 12-ին քննարկվելու է ղարաբաղյան հիմնահարցը, իսկ ապրիլի 13-ին սպասվում է «Թուրքիա 2015» տարեկան զեկուցի քննարկումը: «ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբի ղեկավար Գասպար Կարապետյանը ներկա է լինելու և տեղից է հետևելու ընթացքին»,-ասաց Պետո Դեմիրճյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am