Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Կոնգրեսականները կոչ են արել Օբամային զրոյացնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

Կոնգրեսականները կոչ են արել Օբամային զրոյացնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային զրոյացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, հայտարարությունը ստորագրել են հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ հանրապետական Ռոբերտ Դոլդը և դեմոկրատ Ֆրենկ Փալոունը: Նամակում կոչ է արվում հստակորեն դատապարտել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունները, դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին և անհապաղ օժանդակություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին: Կոնգրեսականները նաև կոչ են արել ԱՄՆ նախագահին պետական դեպարտամենտից փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ` գնահատելու համար ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախի բնակչության կրած վնասները:

«Ադրբեջանի հարձակումները ցույց են տալիս նախագահ Ալիևի քայքայիչ ագրեսիայի տեսակը, որն ուղեկցվում է պատերազմի վերսկսման սպառնալիքներով, հակահայկական ատելության խթանմամբ և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ: Այս հարձակումները ցույց են տալիս նաև Ալիևի երազանքը` գործել միջազգային անպատժելիության մեջ, որն էլ դրսևորվեց Ձեր վարչակազմի կողմից աջակցություն ստացած և շատ անհրաժեշտ Ռոյս-Էնգել առաջարկների մերժմամբ»,- նշված է նամակում:

Նույնատիպ բովանդակությամբ և Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչով կոնգրեսականները մեկ այլ նամակ էլ հղել են Կոնգրեսի արտաքին հատկացումների հանձնաժողովի համանախագահներ Քեյ Գրենգերին և Նիտա Լոուիին:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա ՎաղինակԳրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվելևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք:

Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների: Հայկական կողմը 36 կորուստունի, 21 զինծառայող անհայտ կորած է, 122 մարդ` վիրավոր: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով` զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 8 անօդաչու սարք, 1 ՄՄ21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա:

Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը` Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի` Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am