Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Շեքսպիր ակումբ»-ը կանցկացնի As You Like It խորագիրը կրող մրցույթ

«Շեքսպիր ակումբ»-ը կանցկացնի As You Like It խորագիրը կրող մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շեքսպիր ակումբ» անգլախոսների ասոցիացիան ապրիլի 1-ին «Այբ» դպրոցում կանցկացնի As You Like It խորագիրը կրող մրցույթ: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին ասոցիացիայից, նախատեսվում է պարբերաբար անցկացնել նման մրցույթներ:

«Մրցույթը բաղկացած է երեք փուլից: Առաջին փուլում երեխաները հետաքրքիր փաստերի միջոցով կփորձեն բացահայտել Շեքսպիրին մեկ այլ տեսանկյունից: Երկրորդ փուլում նրանք հմտությունները կկիրառեն ասմունքի վարպետության մեջ, իսկ երրորդ փուլում, օգտագործելով իրենց երևակայությունը, կներկայացնեն տվյալ հեղինակի ստեղծագործություններից որևէ հատված»,-տեղեկացրին «Շեքսպիր ակումբ» անգլախոսների ասոցիացիայից:  

Մրցույթի խորագիրը պատահական չէ ընտրված, քանի որ այս տարի նշվում է Շեքսպիրի մահվան 400 ամյակը:

«Մրցույթն անդրադառնալու է ոչ միայն համաշխարհային, այլև հայ հեղինակներին: Այս մրցույթների նպատակն է հետաքրքիր, ժամանցային և ստեղծագործական մթնոլորտում դպրոցականներին ծանոթացնել մեծ հեղինակների գրական գործերին, կյանքին և գործունեությանը»,-հավելեցին ասոցիացիայից:

Մասնակիցներին կտրամադրվեն խրախուսական մրցանակներ, ինչպես նաև այցելություն Երվանդ Քոչարի թանգարան, իսկ հաղթող թիմը կմասնակցի թեյախմության Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ:

Այս մրցույթն իրականացնելու գործում «Շեքսպիր ակումբ» անգլախոսների ասոցիացիան համագործակցում է Բրիտանական խորհրդի և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am