Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը մասնակցելու է «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժությունը

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը մասնակցելու է «Միաձուլված սուր-2016» բազմազգ 
զորավարժությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոհենֆելսում տեղակայված ԱՄՆ ԶՈՒ միացյալ բազմազգ վարժական կենտրոնում մարտի 31-ից ապրիլի 23-ը անցկացվելու է «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժությունը, որին մասնակցելու է նաև ՀՀ զինված ուժերի 32 հոգանոց բժշկական ստորաբաժանումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորավարժությանը նախատեսվում է շուրջ 18 երկրների ընդհանուր թվով մինչև 5000 զինծառայողների մասնակցություն:

Զորավարժության ընթացքում հայկական կողմն ապահովելու է ՆԱՏՕ-ի չափանիշներով 2-րդ մակարդակի բուժօգնություն: Բացազատվելու ու գործարկվելու է ՀՀ զինված ուժերի ամերիկյան ԻՄԵԴՍ (EMEDS) համակարգի շարժական դաշտային հոսպիտալը: Հոսպիտալը և դրա անձնակազմն արդեն ժամանել են Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և ակտիվորեն ներգրավված են զորավարժության նախապատրաստական աշխատանքներում: Զորավարժությունը լինելու է միջազգային առաքելություններին  2-րդ մակարդակի բժշկական հոսպիտալ տրամադրելու վերաբերյալ 2015թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթաժողովի ընթացքում ՀՀ ստանձնած պարտավորությունների իրականացման  նախապատրաստական փուլի հիմնաքարարերից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am