Վախճանվել է Կառլսոնի եւ Անգետիկի մասին մուլտֆիլմերի ստեղծողը
17:08, 30 Մարտ 2016
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 30-ին կյանքի 87-րդ տարում Մոսկվայում վախճանվել Է խորհրդային եւ Ռուսաստանի հայտնի ռեժիսոր, նկարիչ, մուլտիպլիկատոր, Փոքրիկի եւ Կառլսոնի մասին մուլտֆիլմերի բեմադրող Յուրի Բուտիրինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին հայտնել են Անիմացիոն կինոյի ընկերակցությունում:
«Յուրի Ալեքսանդրովիչ Բուտիրինը՝ հայտնի մուլտիպլիկատորը, Կառլսոնի, Անգետիկի մասին ֆիլմերի եւ շատ ուրիշ կինոնկարների ստեղծողը, 86 տարեկան հասակում այսօր գիշերը մահացել Է Մոսկվայում»,-«Ինտերֆաքս»-ին հայտնել են Անիմացիոն կինոյի ընկերակցությունում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում