Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռայոլան «Յուվենթուս»-ի ղեկավարների հետ քննարկել է Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը

Ռայոլան «Յուվենթուս»-ի ղեկավարների հետ քննարկել է Մխիթարյանի հնարավոր 
տեղափոխությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հանդիպել է Թուրինի «Յուվենթուս»-ի ղեկավարներին՝ քննարկել հայ ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությանը վերաբերող հարցեր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հաղորդում է իտալական Gazzetta dello Sport-ը:

Նշվում է, որ Ռայոլան հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել իտալական գրանդի ղեկավարների հետ հանդիպումը: Ըստ իտալական թերթի՝ «Յուվենթուս»-ի մարզաբազայում Ռայոլան ողջունել է թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին, հանդիպել մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիին: «Քննարկվել են ոչ միայն հայ ֆուտբոլիստին, այլ նաև Ռայոլայի այլ հաճախորդներին վերաբերող հարցեր, այդ թվում՝ Պոլ Պոգբային առնչվող: Մինոն այն մարդը չէ, ով շարժվում է առանց պատճառի: Դժվար է հավատալ, որ նա առանց պատճառի այցելել է թուրինյան ակումբի մարզաբազա: Նրա և «Յուվենթուս»-ի միջև քննարկման մի շարք հարցեր կան: Դրանց թվում է նաև Պոլ Պոգբայի հարցը. արդյոք նա կդառնա՞ ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր գործարքի մասնակից: Սակայն երեկ նրա հարցը չի քննարկվել. Ռայոլան և Պարատիչին խոսել են Մխիթարյանի մասին:  «Յուվենթուս»-ը հաստատել է հայ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը, իսկ Ռայոլան իր հերթին հաստատել է ֆուտբոլիստի տեղափոխության հնարավորությունը, սակայն նշել, որ խնդիրը «Բորուսիա»-ն է, ով չի ցանկանում բաց թողնել Մխիթարյանին»,- գրել է Gazzetta dello Sport-ը:

ՀՀ ազգային հավաքականի ավագի և դորտմունդցիների միջև պայմանագիրը լրանում է 2017 թվականին: Վերջերս Մխիթարյանը չէր բացառել այլ ակումբ իր տեղափոխությունը և խորհուրդ տվել սպասել ամռանը տեղի ունենալիք իրադարձություններին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am