Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հանդիսավորությամբ նշվել է ԼՂՀ Նորագյուղ համայնքի 50-ամյակը

Հանդիսավորությամբ նշվել է ԼՂՀ Նորագյուղ համայնքի 50-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում հանդիսավորությամբ նշվել է գյուղը հարակից լեռնային շրջաններից ներկայիս տարածք տեղափոխելու 50-ամյակը: Տոնական միջոցառմանը, որին մասնակցել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ու վարչապետ Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Անդրանիկ Մարտիրոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին և ընթերցելով Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձը` Անդրանիկ Մարտիրոսյանը նորագյուղցիներին մաղթել է բարեկեցություն և անխաթար խաղաղություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am