Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հավայի նահանգի կողմից Արցախի անկախությունը ճանաչելը կարևոր հաղթանակ է. Դավիթ Բաբայան

Հավայի նահանգի կողմից Արցախի անկախությունը ճանաչելը կարևոր հաղթանակ է. Դավիթ 
Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հավայա նահանգի կողմից Արցախի անկախությունը ճանաչելը Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության կարևոր հաղթանակ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Արցախի անկախությունը փաստացի ճանաչեց ևս մեկ նահանգ: Մենք նշել ենք, որ Արցախի ճանաչման գործընթացում սպասվում են նոր զարգացումներ, և Հավայա նահանգի կողմից ճանաչումն այդ զարգացումների համատեքստում է: Արցախի ճանաչումն ընթանում է ակտիվ ձևով և այդ գործընթացն անխուսափելի է: Հավայան կարևոր նահանգներից է, կարևոր կազմավորումներից մեկն է: Սա նոր լիցք  է հաղորդելու Արցախի միջազգային ճանաչմանը: Շնորհակալություն ենք հայտնում Հավայայի նահանգի բնակչությանը, իշխանությանը»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, շատ կարևոր է Արցախին վերաբերող թեմաների լուսաբանմանն ակտիվություն հաղորդելը: «Մենք պետք է այս ամբողջ գործընթացը լավ լուսաբանենք: Ինչպես գիտեք, մշակել ենք Արցախի ճանաչման բազմաստիճան ռազմավարություն: Սկսում ենք ցածր օղակներից և վերջում դուրս ենք գալու պետական մակարդակ: Պետք է նկատել, որ եթե Արցախը չլիներ ժողովրդավարական պետություն, ապա որևէ մեկը չէր ուզենա նրա հետ հարաբերվեր, առավել ևս ճանաչեր: Սա  շուկայական գործընթաց չէ, մեզ ճանաչում են առանց որևէ դրամական միջոցների ներդրման, այս ամենը պարզապես գաղափարախոսական, բարոյական հարթությունում է»,-հավելեց Դավիթ Բաբայանը:

ԱՄՆ Հավայա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող 167 բանաձևը: Հավայան ԱՄՆ յոթերորդ նահանգն է, որը ճանաչել է Արցախի Հանրապետությունը: Մինչ այդ նմանատիպ բանաձևեր ընդունվել էին Կալիֆոռնիայի, Լուիզիանայի, Ռոդ Այլենդի, Մասաչուսեթսի, Մենի, Ջորջիայի օրենսդիր մարմիններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am