14:55, 29 Մարտ 2016
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Victoria's Secret ամերիկյան ընկերությունն անցկացրել Է What Is Sexy?-ի ցուցակի հրապարակման արարողությունը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fashionmag-ին, բոլոր ժամանակների ամենասեքսուալ կնոջ կոչմանն արժանացել Է ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը: Ամենասեքսուալ կինոդերասանուհին Է ճանաչվել Քերի Վաշինգտոնը, երգչուհին՝ Դեմի Լովաթոն:
Մրցանակներ են հանձնել ոչ միայն մարդկանց, այլեւ քաղաքներին. ամենասեքսուալ քաղաքներ են ճանաչվել Նեշվիլը եւ Փարիզը: Ամենասեքսուալ տնային կենդանին դարձել Է երգչուհի Ջոն Լեջենդի Փիպ անունով ֆրանսիական բուլդոգը:
Victoria's Secret ընկերությունը մասնագիտանում Է կանանց ներքնազգեստի, հագուստի, աքսեսուարների եւ կոսմետիկայի թողարկման բնագավառում: Կենտրոնակայանը գտնվում Է Օհայոյի նահանգի Կոլումբոս քաղաքում: Առաջին ցուցադրությունն անցկացվել Է 1995 թվականին: