Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Սամվել Մարտիրոսյանը Հայաստանի հանրությանը կիբեռհանցագործությունների մասին իրազեկելու խնդիրներ է տեսնում

Սամվել Մարտիրոսյանը Հայաստանի հանրությանը կիբեռհանցագործությունների մասին 
իրազեկելու խնդիրներ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեռևս ստեղծված չեն կիբեռհանցագործությունների մասին հանրությանը պատշաճ իրազեկելու մեխանիզմներ: «Կիբեռանվտանգության ոլորտի զարգացումը ՀՀ-ում» թեմայով միջազգային սեմինարի ժամանակ նման կարծիք հայտնեց մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:  «Ցավոք, դեռևս հստակ չէ, թե Հայաստանում որ մարմինը պետք հանրությանը իրազեկի կիբեռհանցագործությունների, դրանց վտանգների ու դիմակայելու մասին: Բայց մենք պետք է կարողանանք գտնել արդյունավետ մեխանիզմ հանրությանն այս վտանգի մասին իրազեկելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մարտիրոսյանը:

Փորձագետը հավելեց, որ Հայաստանը կիբեռհանցագործության առումով արդեն իսկ թիրախ է ոչ միայն հարևան երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար: «Երկար տարիներ Հայաստանը լուրջ շուկա չի եղել միջազգային կիբեռհանցավոր խմբերի համար, քանի որ այստեղ օգտատերերի թիվն է փոքր: Երկար տարիներ մենք փաստացի այս առումով որպես վտանգ ընկալել ենք Ադրբեջանին ու ինչ-որ առումով Թուրքիային: Բայց այս ուղղություններում վտանգները շատ յուրահատուկ են և լուրջ: Ինձ թվում է, որ այս պատկերացումները ճիշտ չեն փոխանցվում մեր հանրությանը, և այսօր երբ միջազգային տեղեկատվական կրիմինալը արդեն ներթափանցել է Հայաստան, մենք չենք հասցնում գիտակցել այդ փոփոխությունները»,- ընդգծեց Մարտիրոսյանը:

Փորձագետը մյուս լուրջ խնդիրը համարում է այն հանգասմանքը, որ Հայաստանում չի ձևավորվել մշակույթ լուրջ միջադեպերի մասին իրազեկման առումով: «Քանի որ կոնկրետ դեպքերում պատշաճ իրազեկումը կարող է հետագայում կանխել նման վտանգավոր դեպքերը»,- ասաց Մարտիրոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am