Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսական զորքերի դուրս բերմամբ կմեծացվի ճնշումը Սիրիայի նախագահի նկատմամբ. փորձագետ

Ռուսական զորքերի դուրս բերմամբ կմեծացվի ճնշումը Սիրիայի նախագահի  նկատմամբ. 
փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայից ռուսական զինված ուժերի դուրս բերման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը այլ պետությունների հետ բանակցությունների առարկա չի եղել:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: «Սա Ռուսաստանի նախագահի որոշումն է՝ հիմնված Սիրիայում ռուսական ռազմական անձնակազմի գործողությունների տվյալների վրա: Պուտինը ուշադրությունը կենտրոնացրել է ռուսական անձնակազմի գործողությունների արդյունքների վրա և եկել այն եզրահանգմանը, որ հիմնական խնդիրները լուծվել են»:

Փորձագետի  կարծիքով` ռուսական զորքերի դուրս բերմամբ կմեծացվի Սիրիայի նախագահի  նկատմամբ ճնշումը, Ասադը լուրջ կվերաբերվի Ժնևում ընթացող բանակցություններին, որոնց նպատակն է նախապատրաստել Սիրիայում իշխանության քաղաքական անցման գործընթացին և կարգավորել երկրում տիրող կոնֆլիկտային իրավիճակը:

Սակայն բանախոսն իր դժգոհությունը հայտնեց հայ իշխանությունների վերաբերյալ, որոնք անտարբերություն են դրսևորում սիրիահայերի նկատմամբ: «Մենք Սիրիայում ունենք հայություն, ունենք հազարավոր հայեր: Ամեն րոպե հայերը վտանգի տակ են, սակայն ոչ մի միջոց չի ձեռնարկվում այդ երկրում նրանց օգնության ձեռք մեկնելու համար: Մենք վատ ենք հոգում մեր հայրենակիցների կարիքները թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս: Մենք ամպագոռգոռ հայտարարություններ ենք անում, թե նրանց կողքին ենք, սակայն երբ օգնության ժամն է գալիս՝ ետ ենք քաշվում»:

Երկուշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարեց մարտի 15-ից սկսել Սիրիայում գործող զորակազմի հիմնական մասի դուրսբերումը։ Նրա խոսքով՝ զինվորականների առջև դրված խնդիրներն ամբողջությամբ կատարվել են։ Ըստ այդմ՝ ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը վստահեցրել է, որ ահաբեկիչներին հարվածներ հասցնելը կշարունակվի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am