Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Հայաստանում վստահ են, որ միջազգային կառույցներն արձանագրում են Բաքվի սադրանքները

Հայաստանում վստահ են, որ միջազգային կառույցներն արձանագրում են Բաքվի 
սադրանքները

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը վստահ է, որ միջազգային համապատասխան կառուցները փաստում են Բաքվի սադրանքները: Հովհաննիսյանը, ի պատասխան Ադրբեջանի կողմից հերթական կեղիքի և կեղծիքն իբր «ապացուցող» տեսանյութի տարածմանը, հայտարարել է, որ հայկական կողմը կորուստ չունի և հակառակորդի ցանկացած ոտնձգությանը տալիս է արժանի հակահարված։ «Ադրբեջանական լրատվականների կողմից տարածած տեսանյութը միայն հաստատում է այն, ինչ մենք երեկ նշում էինք։ Հակառակորդը սադրում ու լարում է իրավիճակը։ Հայկական կողմը որևէ կորուստ չունի և հակառակորդի ցանկացած ոտնձգությանը տալիս է արժանի հակահարված։ Վստահ ենք, որ այս սադրանքը միջազգային համապատասխան կառուցները փաստում են»,-նշել է ՊՆ մամուլի խոսնակը: 

Ադրբեջանական մամուլը երկու օր անընդմեջ՝ մարտի 4-ին և 5-ին ապատեղեկատվություն և ինչ-որ տեսանյութ է տարածում իբր հայկական կողմը փորձել է դիվերսիա իրականացնել, իսկ Ադրբեջանի զինուժը հակահարված է հասցրել, վնասազերծել է հայկական տեխնիկան՝ արձակված արկերով, իսկ հայկական զինվորների շրջանում էլ կան տասնյակ զոհեր: Մարտի 4-ին Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ Ադրբեջանին ամենուր հայկական դիվերսիաներ են երևում, դիվերսիավախ է նկատվում: Ըստ նրա` այս ապատեղեկատվությունը իրականում իրավիճակի լարմանն է միտված: Հակառակորդը կրակոցները ինտենսիվացնում է և խոսում լարման մասին: Իրականում իրավիճակը բավականին հանգիստ էր: Հայկական կողմը խստագույնս կարձագանքի ցանկացած սադրանքի և ոչ մի ոտնձգություն անարձագանք չի մնա:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am