Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Լեւոն Յոլյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար

 Լեւոն Յոլյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երվանդ Զախարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից: Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար է նշանակվել Լեւոն Յոլյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Յոլյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնից: 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am