Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Սահակաշվիլին հորդորել Է Արսենի «Թեթչերին» պաշտոնաթող լինել

Սահակաշվիլին հորդորել Է Արսենի «Թեթչերին» պաշտոնաթող լինել

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը պետք Է պաշտոնաթող լինի: Այդ մասին Վրաստանի նախկին նախագահն ասել Է «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում: Հաղորդման դրվագը նա զետեղել Է Facebook-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կարծում եմ, որ Արսենի «Թեթչերը» պետք Է հեռանա, եւ առաջին հերթին նրան պաշտոնից պետք Է հեռացնի նախագահը, իսկ նրան պետք Է փոխարինի երկրում բարեփոխումների ամենալավ ծրագիրն ունեցող մարդը: Եվ այդ ծրագիրը պետք Է քննարկվի հասարակության կողմից: Այլապես կրկին իշխանության կգա Յացենյուկի նման մեկը, որը կպաշտպանի օլիգարխների շահերը»,-նշել Է Սահակաշվիլին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am