Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԿԲ-ն չի բացառում վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը գնաճային ճնշումների բացակայության դեպքում

ԿԲ-ն չի բացառում վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը գնաճային 
ճնշումների բացակայության դեպքում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը դրսից ու ներսից եկող գնաճային լրացուցիչ ճնշումների բացակայության պայմաններում դրամավարկային պայմանների թուլացման քաղաքականությունը կշարունակի ապագայում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:

«Այսինքն` առաջիկայում սպասելու ենք դոլարի արժևորման» դիտարկմանն ի պատասխան` ԿԲ ներկայացուցիչը նշեց. «Մեր քաղաքականությունը նաև ուղղված է նրան, որ ֆինանսական շուկայում հնարավորինս ցնցումներ չլինեն: Այն, որ մենք գնաճային թույլ ճնշումների պարագայում ընդամենը 0.25 տոկոսային կետով իջեցրինք վերաֆինանսավորման տոկոսադրույքը, թելադրված է նաև այդ մտահոգություններով: Քանի որ մեր տնտեսությունը բավականին դոլարացված է, դրա համար մեր բնակչության մոտ կան սպասումներ: Դեռևս բարձր են սպասումները դրամի արժեզրկման ու գնաճի ուղղությամբ: Այս պայմաններում դրամավարկային քաղաքականության ցանկացած թուլացում և դրամի գնի կրճատումը տանում է դոլարայնացման աճի»:

Սրանով է պայմանավորված այն, որ ազատ դրամային ռեսուրսներ ունենալու պարագայում ոչ միայն անհատ քաղաքացիները, նաև իրավաբանական անձինք, այդ թվում` բանկերը, դրամը վեր են ածում դոլարի ու շուկայում դրամի արժեզրկման ճնշումը մեծանում է: «Մենք շատ զգուշավոր ենք, քանի որ դրամի արժեզրկումը իր հետևից բերում է նոր բացասական հետևանքներ, մեր քաղաքականությունը փորձում ենք իրականացնել` ապահովելով և գների կայունություն, և ֆինանսական կայունություն»,-հավելեց պաշտնոնյան:

Կենտրոնական բանկի խորհուրդը 2016թ. փետրվարի 16-ի նիստում որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.5%: 2016թ. հունվարին արձանագրվել է 2.2% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը փոքր-ինչ նվազել է՝ ամսվա վերջին կազմելով -0.4%:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am