Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Սիրիայի ԱԳՆ-ն թուրքական զինուժի կրակոցները որակել է որպես ահաբեկիչներին ուղղված աջակցություն

Սիրիայի ԱԳՆ-ն թուրքական զինուժի կրակոցները որակել է որպես ահաբեկիչներին 
ուղղված աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ԱԳՆ-ն նամակներ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունին և Անվտանգության խորհրդին, որոնցում խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի  ռմբակոծումը, և այն որակում որպես ուղղակի աջակցություն ահաբեկիչներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:

Փետրվարի 13-ին թուրքական զինուժը Մինխեն ավիաբազայում կրակ է բացել քրդերի ուղղությամբ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դա բնորոշել է Թուրքիայի անվտանգության դեմ քրդերի քայլերի համարժեք պատասխան և կուսակցության անդամներից պահանջել է հեռանալ Հալեպից հյուսիս ընկած իրենց դիրքերից, ինչը մերժել է քրդական կուսակցության առաջնորդ Սալիհ Մուսլիմը:

Սիրիական կառավարությունը ՄԱԿ-ի կոչ է արել միջոցներ ձեռնարկել անվտանգության ապահովման համար և «վերջ դնել թուրքական ռեժիմի ոճրագործություններին»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am