Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանում փակվել է հերթական բանկը

Ադրբեջանում փակվել է հերթական բանկը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի թիվ 1 վարչատնտեսական դատարանը հայտարարել է United Credit Bank ԲԲԸ-ի անվճարունակ ճանաչվելու եւ սնանկության գործընթաց սկսվելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է report.az լրատվական կայքը: Դատարանի որոշմամբ` բանկի լուծարող է նշանակվել Azerbaijan International Legal Company ԲԲԸ-ն:

Բանկը փակվել է այն պատճառով, որ չի կատարել նվազագույն գումարային կապիտալի չափի վերաբերյալ ԿԲ-ի պահանջը եւ վարկատուների առաջ ստանձնած պարտավորությունները:

Report.az-ը հայտնում է, որ այն Ադրբեջանում այս տարվա ընթացքում փակված արդեն 8-րդ բանկն է:

Ադրբեջանի բանկային համակարգը փլուզման վտանգի առջև է: Անցյալ տարվա ընթացքում ազգային արժույթի` մանաթի գրեթե 100 տոկոսով արժեզրկվելու, բնակչության կողմից դոլարով վերցրած վարկերը վերադարձնելու գործում ծագած դժվարություններն ավելի են մեծացրել խնդրահարույց վարկերի ծավալը: Միայն այս տարվա ընթացքում Ադրբեջանում չեղարկվել է Texnikabank, Bank of Azerbaijan, NBCBank, Qafqaz İnkisaf Banki, Atrabank, Gancabank եւ United Credit Bank բանկերի գործունեության թույլտվությունները: Փակվել են նաեւ «Դեմիրբանկ»-ի 4 բաժանմունքները: Ադրբեջանում բանկերի փակվելու գործընթացը շարունակվում է:

Նավթի համաշխարհային գների անկումը սկսվելուց ի վեր Ադրբեջանում մինչ այժմ մոտ 19 բանկ փակվել է: Ներկայում Ադրբեջանում 35 բանկ է գործում:

Haqqin.az կայքն ավելի վաղ մեջբերել էր սոցցանցերում հայտնված ադրբեջանական բանկերից մեկի` Atlant Bank-ի` բանջարեղենի եւ մրգերի վաճառակետի վերածված լուսանկարը, որը հանդիսանում է Ադրբեջանի բանկային համակարգի փլուզման  ակնառու օրինակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am