Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիան եւ Իրանը որոշել են մեծացնել երկու երկրների առեւտրաշրջանառությունը

Թուրքիան եւ Իրանը որոշել են մեծացնել երկու երկրների առեւտրաշրջանառությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Իրանի դեսպան Ալիռեզա Բիքդելին հայտարարել է, որ նախատեսում են երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը ներկայում եղած 23 մլրդ դոլարից հասցնել տարեկան մինչեւ 35 մլրդ դոլարի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլիեթ» թերթը, իրանցի դեսպանը հայտարարել է իր առաքելության ավարտին նվիրված Անկարայում հրավիրած մամուլի ասուլիսին` նշելով, որ երկու երկրների միջեւ մի շարք հարցերում համաձայնություն է ձեռք բերվել:

Նա հայտնել է, որ այդ շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականի առաջին կիսամյակում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի Իրան կատարելիք այցի վերաբերյալ:

Ալիռեզա Բիքդելիի խոսքով` այս տարի Թուրքիա կայցելի նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին` Թուքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ համանախագահելու Իրան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության հանձնաժողովի 3-րդ նիստը:

Նախատեսվում է նաեւ Անկարայում անցկացնել երկու երկրների համատեղ տնտեսական հանձնաժողովի նիստ եւ Թուրքիայի արդյունաբերողների եւ գործարարների միության պատվիրակության այց Իրան:

Թերթը հայտնել է, որ Թեհրանը համաձայնել է կատարել միջազգային արբիտրաժային դատարանի կողմից Թուրքիայի օգտին կայացրած վճիռը, որով նախատեսվում է Թուրքիա մատակարարված գազի բարձր գնի պատճառով մոտ 1 մլրդ դոլար փոխհատուցել թուրքական կողմին` գազի լրացուցիչ ծավալի կամ գումարի տեսքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am