Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները պայմանավորվել են ակտիվացնել բարձր մակարդակով երկխոսությունը

ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները պայմանավորվել են ակտիվացնել բարձր մակարդակով 
երկխոսությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 13-ին Մյունխենում հանդիպել է Կատարի արտգործնախարար Շեյխ Մոհամմեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին:

Արտգործնախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր՝ նշելով, որ առկա է մեծ ներուժ՝ երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները պայմանավորվել են ակտիվացնել բարձր մակարդակով երկխոսությունը:

Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ է նշել, որ անցյալ տարի արտգործնախարարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունը` Դոհա-Երևան ուղիղ թռիչքների մեկնարկի վերաբերյալ, արդեն իրականություն է դառնում։

Հանդիպմանը քննարկվել են գործարար կապերի ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի զարգացմանը, միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր:

Հայաստանի և Կատարի արտգործնախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, սիրիական ճգնաժամի հանգուցալուծման շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը հրավիրել է Շեյխ Մոհամմեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին այցելել Երևան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am